loading...

Ուշիի ոլորաններում. ալյուրով բարձված բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները վարորդի դին դուրս են բերում հատուկ տեխնիկայի գործադրմամբ.. shamshyan.com

16:50 02.05.2017

shamshyan.com-ը գրում  է /Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։ Այս պահին Աշտարակի հրշեջ-փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերեն ավտոմեքենայից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։  Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ shamshyan.com

Դիտվել է 1267 անգամ

online-tv.am

Լրահոս