Վարչապետի ընտրության հարցով ԱԺ նիստը՝ մայիսի 8-ին. azatutyun.am
15:58 02.05.2018
Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարում է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Այսօր առավոտից ցուցարարները փակել են Երևանի կենտրոնական փողոցները, դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը, այլ ավտոճանապարհներ, փակ է մայրաքաղաքի մետրոպոլիտենը:
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/29204312.html
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Օճառ և ամոթանք՝ ՀՀԿ-ական պատգամավորների տան մուտքի մոտ. azatutyun.am
-
Գևորգ Կոստանյանը չգիտի, թե որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
-
Վանաձորում մի խումբ բուժաշխատողներ միացել են ցուցարարներին. azatutyun.am
-
Նախագահը խորհրդակցությունները շարունակելու կոչ է անում. azatutyun.am
-
«Զվարթնոց»-ի ճանապարհին զբոսաշրջիկները ևս միացան համաժողովրդական ընդվզմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am/
-
Կարեն Կարապետյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում «նստել մի սեղանի շուրջ». azatutyun.am
-
'ՏԱՇԻՐ'' առևտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ հայտարարեցին ու միացան #ԻմՔայլը նախաձեռնությանը
-
Գործադուլին միացան «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
-
ԱԺ նիստը չկայացավ. քվորում չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
-
ՄԱՅՈԻՍԻ 2 Ուղիղ միացում Երևանից | LIVE from Yerevan | Прямaя трансляция из Еревана. azatutyun.am
-
Սուպերվարչապետական համակարգը պետք է վերանա. Փաշինյանը՝ Շաքե Իսայանին . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am/
-
ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Սաղաթելյանին . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
-
«Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել». Նիկոլ Փաշինյան . azatutyun.am
-
Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ. Կարող է տեղի ունենալ քաղաքական ցունամի. Նիկոլ Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
-
Դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան. պաշտպանեք հայոց պետականությունը. Արարատ Միրզոյան . 1in.am
-
Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ․ Գագիկ Ծառուկյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
-
Թաթա Սիմոնյանի երգը նվիրել համաժողովրդական շարժման մասնակիցներին. «Հայաստան Բարև»
-
Ուղիղ միացում ԱԺ-ից և Երևանից | LIVE from Yerevan | Прямaя трансляция из Еревана. azatutyun.am
-
Սուպեր Սաքոն երգ է նվիրել Հայաստանի 7%-ին «Հայրենիքի ջուրը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ