loading...

«Վարչապետը ասեց ու արեց». զինվորի մոր հուզիչ գրառումը

14:47 12.05.2018

Սահմանին ծառայող զինվորներից մեկի մայրը՝ Նինա Թաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝Ժողովուրդ… Աստծո փառքի համար եմ վկայում, որ այսօրվա իշխանությունը իրոք Տիրոջից է իմ համար:
Զինվոր տեղես էր զանգել. ուրախ-ուրախ պատմում էր, թե այսօր զորամասում իրենց բաժանել են քաղցրավենիք, ներքնազգեստներ, գուլպաներ, յուրաքանչյուրից հարցրել են և իրենց մոտ նշել, թե ով ինչի կարիք ունի, որպեսզի մինչև երեկո բերեն…

Ամբողջ սրտով փառք եմ տալիս իմ Աստծուն:

Հիացած եմ մեր պարչապետով՝ երեկոյան ասեց, առավոտյան իրականացրեց: Փառք Հիսուսիս…

Մոր համար առավել կարևոր բան կա՞…

Նյութի աղբյուր՝ http://info24.am/?p=7275&l=am

 

Դիտվել է 6093 անգամ

online-tv.am

Լրահոս