loading...

Վերաքննիչը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը. .tert.am/

18:30 27.11.2018

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությանը մասնակցում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այդ մասին տեղեկությունը նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին փոխանցեց դատախազներից մեկը։
Այս պահին հայտարարված է ընդմիջում:

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ըստ օրենքի՝ ռազմական դրությունը բաղկացած է տարբեր 20 կոմպոնենտներից և դրանից գոնե մեկը գոյություն չեն ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը, այսինքն փաստացի ռազմական դրություն չկար և չէր կարող լինել այդ պայմաններում:

«Մեկ այլ փաստարկ կա, որ նկարագրվում է, իբր մարտի 1-ի ցույցը եղել է բացառապես խաղաղ և անզեն, և մենք վկայակոչել ենք տասնյակից ավելի դատական ակտեր, դատավաճիռներ, որտեղ հստակ գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է  այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը,  դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ դրանք կասկածի տակ կարող է դնել ցանկացած քաղաքացի, բայց պետությունը իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի այդ դատավճիռը օրինական ուժի մեջ է գտնվում  և այստեղ քննչական մարմինն է դրել կասկածի տակ:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://www.tert.am/

Դիտվել է 301 անգամ

online-tv.am

Լրահոս