loading...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հրազենային վնասվածքով 29-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

17:48 15.01.2018

/shamshyan.com_ը  գրում  է Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «մեջքի ծակծկված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և Ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավոր քաղաքացին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արմենակ Միքայելյանն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է հիվանդասենյակում։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իրենց գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 19-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Արշակ Արզումանյանի և վիրավորի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած «ՄՌ-155» տիպի, 12 տ/չ, մեկփողանի ողորկափող որսորդական
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/h

Դիտվել է 2173 անգամ

online-tv.am

Լրահոս