loading...

ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ. Ինչպես է անցել Սարոյի մենահամերգը

20:04 03.10.2017

/kamoblog.tv/Հատուկ երեկոյի համար կառուցվել էր դեկոր, օգտագործվել էին 300-ից ավելի լուսային սարքավորումներ՝ բոլորովին նոր շարվածքով, 330 ք.մ. լեդ էկրաններ, որոնք իրենց մանրությամբ, քանակով ու կետայնությամբ մեկ դահլիճում Հայաստանում դեռ չէին օգտագործվել:

Համերգի ընթացքում օգտագործվել են մեծ քանակությամբ հատուկ էֆեկտներ: Համերգի կազմակերպման եւ իրականացման վրա աշխատել է 319 մարդ: Ընդհանուր միջոցառմանը մասնակցեցին 40 երաժիշտներ, «Swag dance» պարային խումբը, ինչպես նաև հրավիրյալ 3 հատուկ հյուրեր:

Համերգի պրոդյուսերը եւ բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, գծային պրոդյուսեր` Սոնա Մարության, երաժշտական պրոդյուսերներ` Կարեն Համբարձումյան եւ Սեւակ Մելքոնյան, հագուստների նկարիչ` Արամ Նիկոլյան, դեկորատոր` Բագրատ Դիվանյան, խորեոգրաֆ` Հովհաննես Սարգսյան:
Մանրամասները  այստեղ՝ http://kamoblog.tv/

Դիտվել է 1280 անգամ

online-tv.am

Լրահոս