loading...

Վսյո, սաղ էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ, Սեյրան Օհանյանն էլ. Սեյրան Սարոյան

11:14 18.05.2017

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին հիշեցրին Սերժ Սրագսյանի ելույթը, որտեղ նա նշեց, թե Հայաստանն ունի արտաքին ու ներքին թշնամիներ, և հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են ներքին թշնամիները։ «Դուք եք, ո՞վ ա», – ժպտալով պատասխանեց Սարոյանը։

Սարոյանը նշեց, որ ընդդիմության դաշտում ունի ընկերներ, որոնց հետ հարաբերությունները նորմալ են լինելու ու հավելեց. «Սաղ էլ մեր ընկերներն են: Նիկոլն էլ ա մեր ընկերը: Ես իրան եմ հարգում, ինքը՝ ինձ»։

Հարցին՝ ինքը գիտի՞, պատասխանեց. «Հա, ես իրան համարում եմ մեր ընկերը։ Ա՛յ մարդ, քաղաքականությունից դուրս չենք կարա՞ ընկերություն անենք»։

Նրա խոսքով՝ ամեն մարդ իր մտածելակերպն ունի. «Ֆսյո, էդի չի խանգարում, որ մենք ընկերներ լինենք»։ Նա նաև հավելեց, որ Սեյարն Օհանյանն էլ է իր ընկերը:

Դիտվել է 990 անգամ

online-tv.am

Լրահոս