loading...

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում. ընտանիքի անդամները վնասազերծել են հանցագործներից մեկին, մեկն էլ դիմել է փախուստի

15:58 29.11.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տանտերերը, նկատելով, դիմադրություն են ցույց տվել, որոնցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին տանտերերը բռնել են։
Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆրանգյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ազիզյանին։ Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզած անձի հետ փորձել են ավազակային հարձակում կատարել, որոնց դիմադրություն են ցույց տվել Զարթոնք գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Մարինե Աբովյանը, նրա հայրը՝ 79-ամյա Ռաֆիկ Աբովյանն ու մայրը՝ 71-ամյա Զոյա Խուրշուդյանը։ Ընտանիքի անդամները վնասազերծել են Կ. Ազիզյանին, իսկ նրա հանցակից ընկերը հրազենով դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի պաշտոնակատար Սամվել Տոնոյանի և քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ամբողջական   հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 949 անգամ

online-tv.am

Լրահոս