loading...

Զոհված զինծառայողի եղբայրը ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով քառօրյա պատերազմի հերոսներին (ֆոտո)

17:28 10.03.2018

news.am-ը  գրում  է  2017թ-ի մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող, Գինեսի ռեկորդակիր, հրազդանցի Արտակ Ռաֆայելյանի եղբայրը՝ Ժորա Ռաֆայելյանն այսօր Հրազդանում կազմակերպված հուշ ցերեկույթի ընթացքում ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով եղբորը:

Միջոցառումը կազմակերպել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ» ակումբների հրամանատար Նարեկ Սուքիասյանը:

Բացի Ժորայի ռեկորդից, մի քանի այլ ռեկորդներ էլ են գրանցվել, որոնք տեսնելու, գնահատելու եւ համապատասխանաբար գրանցելու համար Հրազդան էին եկել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ասոցիացիայի կողմից կազմավորված հանձնաժողովի անդամներ: Ցերեկույթին ներկա էին նաեւ Ապրիլյան պատերազմում զոհված հրազդանցի հերոսներ Վահեի եւ Սարգսի ծնողները:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, նախ Արտակի հիշատակին նվիրված ֆիլմ ցուցադրվեց, որից հետո Արտակին եւ Քառօրյա պատերազմի հերոսներին հետմահու պարգեւատրեցին «Երկրապահ կամավորների միության» Հրազդանի մասնաճյուղի կողմից, ապա սկսվեց ռեկորդների գրանցումը:

«Ժորան կատարում է 5 կգ կցագունդը երկու ձեռքին, մեջքին պառկած, ձեռքերը վերեւ, արտակորում վարժությունը: Նրա նախորդ ռեկորդը եղել է 2ժամ 40 րոպեում 3033 անգամ: Հիմա նա ցանկանում է գերազանցել իր ռեկորդը: Ի դեպ, ասեմ, որ այս վարժությունը նրա ստեղծագործությունն է եւ իր ծանրության ու տեսակի մեջ՝ միակը: Սա Ժորան է հորինել, մինչ Ժորան, ոչ ոք անգամ ռիսկ չի արել մոտենալ այս վարժությանը: Հուսով ենք, կգերազանցի ու նոր ռեկորդ կգրանցի»,- նշեց

Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 635 անգամ

online-tv.am

Լրահոս