loading...

Լոլիկով և հավի կրծքամսով պիցցա

11:56 29.05.2012

Բաղադրություն

խմորի համար.
250գր. ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճ.գդ. շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.
300 գր. հավի կրծքամիս,
2 հատ լոլիկ, 10-12 հատ առանց կորիզի ձիթապտուղ,
2 գլուխ սոխ,
4 ճաշի գդալ մայոնեզ,
սև աղացած պղպեղ,
աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Պատրաստել խմորիչով խմոր և դնել յուղած տապակի վրա: Հավի կրծքամիսը փոքր մասերի բաժանել, սոխը կլոր կտրատել, խառնել ձիթապտուղները և լցնել խմորի վրա:
Լոլիկը մաքրել կեղևից, տրորել, մինչ համասեռ զանգված դառնալը: Ըստ ճաշակի աղ և պղպեղ ցանել և լցնել հավի մսի վրա: Վրան մայոնեզ լցնել և զարդարել մնացած ձիթապտուղներով:
Ջեռոցում պատրաստել 20-30 րոպե:

Դիտվել է 1832 անգամ

online-tv.am