loading...

Տնական համբուրգեր

10:13 26.06.2012

Բաղադրություն

համբուրգերի հաց՝

300 մլ կաթ
1 ձու
30 մլ ձեթ
1 թ գդ աղ
1 թ գդ շաքարավազ
մի կտոր հացի դրոժ
550 գ ալյուր

համբուրգեր՝

աղացած միս( խոզի ու տավարի)
մի քիչ ձեթ
աղ
աղացած սև պղպեղ
մանր կտրտած կանաչի

բացի դրանից՝
լոլիկ,
հազարի տերևներ,
կետչուպ,
կլոր կտրկած սոխ,
պանիր,
կլոր-կլոր կտրկած թթու վարունգ:

Պատրաստման եղանակ

Գոլ կաթի մեջ լուծել դրոժը, շաքարը, ալյուրի մի մասը, տրորած ձուն, աղը: Ծածկել մաքուր սրբիչով, թողնել կես ժամ, որ հասունանա: Ավելացնել ալյուրի մնացած մասը, ձեթը և խմոր հունցել: Թողնել մոտ 1,5 ժամ, որ լավ բարձրանա: Մինչ այդ, միսը խառնել համեմունքների հետ և դնել սառնարանում մի ժամի չափ:
Խմորից ձեր ուզած չափի գնդիկներ պատրաստել, ձու քսել, սեզամի հատիկներ լցնել վրան (եթե ուզում եք) և թխել 200 աստիճանի տակ: Շատ նման են ստացվում Մակդոնալտսի հացերին, բայց ավելի համով:
Ստացված հացերի տրամագծով համբուրգերներ պատրաստել և տապակել երկու կողմից: Դնել հացերի մեջ՝հազարի թերթիկների, լոլիկի կտորների, պանիրի, թթու վարունգի հետ միասին:

նյութի աղբյուր` recipes.am

Դիտվել է 4242 անգամ

online-tv.am