loading...

Այս աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ են շատ քիչ բաղադրիչներ. հեշտ և արագ, իսկ ձեր սեղանին կլինի տարվա խորհրդանիշ խոզուկը

18:24 22.12.2018

Ըստ չինական հորոսկոպի 2019 թվականը դեղին խոզի տարի է, այդ պատճառով առաջին հերթին պետք է Ամանորյա ձեր սեղանը զարդարված լինի այսպիսի համեղ և օրիգինալ Խոզուկ աղցանով: Այս աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է լինելու շատ քիչ բաղադրիչներ: Անպայման պատրաստեք և ձեր ընտանիքի անդամները և հյուրերը կմնան զարմացած: Խոզուկ աղցանը պատրաստելու համար մեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները Խաշած կարտոֆիլ-2-3 հատ Երշիկ-100 գ. Մարինացված շամպինիոն 80 գ Թարմ լոլիկ 1-2 հատ Եփած ձու-2-3 հատ Պանիր-80 գ Մայոնեզ-ըստ ճաշակի Աղ, սև բիբար-ըստ ճաշակի Զարդարելու համար 3 շերտ կիսածխեցրած երշիկ 2-3 հատ զեյթուն առանց կորիզի Թարմ լոլիկ- կես հատ Պատրաստման եղանակը Խաշած կարտոֆիլը ճզմում պյուրե ենք սարքում, վերցնում ենք այն ափսեն, որով այնուհետև մատուցելու ենք աղցանը: Հավասար ափսեի մեջ բաշխում ենք կարտոֆիլի պյուրեն, աղ ենք անում՝ ըստ ճաշակի և վրան խաչաձև մայոնեզ անում: Երշիկը կտրատել ոչ մեծ չափեով և ավելացնել կարտոֆիլի վրա Այնուհետև ավելացնում ենք կտրատված շամպինիոնները և մայոնեզը: Այնուհետև ավելացնում ենք թարմ լոլիկը: Մաքրել ձվերը մանրացնել վրան ավելաց մայոնեզ, այնուհետև տյորկած պանիր:   Եվ ահա, եկավ ամենահետաքրքիր պահը, այժմ զարդարում ենք աղցանը՝ տալող խոզուկի տեսք

Նյութի Աղբյուր` https://hayinfo.info/



Դիտվել է 1389 անգամ

online-tv.am