loading...

Այս ախորժելի սնկով աղցանի համից չեք կշտանա,հարմար է նաև տոնական սեղաններին մատուցելու համար

19:50 22.12.2018

Պատրաստում ենք այս ախորժելի սնկով աղցանը. պարզապես փորձեք և համից չեք կշտանա, հարմար է նաև տոնական սեղաններին մատուցելու համար Բաղադրիչները Կես հավի ֆիլե Կես փոքր գլուխ կաղամբ 1 քաղցր պղպեղ 200 գր. պահածոյացված սունկ 200գր. պինդ պանիր 2 պճեղ սխտոր 100 մլ մայոնեզ 1թ/գ մանանեխ սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար Պատրաստումը Հավի ֆիլեն լվանալ, լցնել տաք ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ: Այնուհետև թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով: Կաղամբը բարակ-բարակ կտրտել: Քացր պղպեղը կտրտել շերտաձև: Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել: Պանիրը կտրտել խորանարդաձև: Սոուսի համար սխտորը մաքրել և անցկացնել ճզմիչով: Ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել: Աղցանի բոլոր բաղադրիչները համեմել ազով, պղպեղով և զգուշորեն խառնել: Լցնել ամանի մեջ, զարդարել սամիթով և մատուցել: Բարի ախորժակ:
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.info/

 

Դիտվել է 1204 անգամ

online-tv.am