loading...

Այս անմահական համով խոզուկը կզարդարի ձեր Ամանորի սեղանը

16:37 22.12.2018


Բաղադրիչներ Կարտոֆիլ — 1 կգ Աղացած խոզի միս `500 գ Սոխ — 1 հատ: Արեւածաղկի ձեթ `40 մլ Ձու — 1 հատ: Ալյուր — 1.5 ճաշի գդալ Աղ — ըստ ճաշակի Սեւ պղպեղ ` ըստ ճաշակի Քաղցր պղպեղ — 2 հատ: Պատրաստման եղանակը Առաջին հերթին հավաքում ենք այն բաղադիչները, որոնցով պետք է պատրաստել խոզուկ ճաշատեսակը: Նախ կեղևազրկում ենք կարտոֆիլը, լվանում կտրատում լուսնաձև և լցնում կաթսայի մեջ վրան ավելացնելով ջուր և դնել եռալու: Մինչև եռալը ավելացնում ենք աղ, թուլացնում ենք կրակը և թողնում ենք, որպեսզի կարտոֆիլը եփվի: Մինչ կարտոֆիլը եփվում է միջուկի համար մաքրում ենք սոխը, մանր կտրատում ենք և դնում կրակի, թողնում ենք կրակի վրա այնքան ժամանակ մինչև մի փոքր վարդագույն տեսք ստանան, այնուհետև պատրաստի սոխի վրա ավելացնում ենք աղացած խոզի միսը: Միսը և սոխը թողնում ենք կրակին այնքան ժամանակ մինչև ֆարշը պատրաստ լինի, չմոռանաք այդ ընթացքում ըստ ճաշակի ավելացնել աղը և պղպեղը: Արդեն եփված կարտոֆիլի ջուրը թափում ենք և այն վերածում ենք պյուրեի, ավելացնելոց մեկ ձվի դեղնում և ալյուր: Կարտոֆիլի պյուրեն թողնում ենք որոշ ժամանակ հանգստանալու և սառչելու:

Վերցնում ենք ջեռոցի թավան ծածկում ֆոլգայով և վրան հարթ մակերեսով քսում ենք կարտոֆիլի պյուրեն: Պյուրեն շատ հարմար է ձեռքերով բացել ֆոլգայի վրա, հատկապես երբ ձեռքերը մի փոքր ջրով թրջում եք: Կարտոֆիլի պյուրերի մեջտեղում լցնում ենք մսով խճողակը: Այնուհետև կրկին թաց ձեռքերով կողքերից հավաքում և ծածկում ենք մսային խճողակը կարտոֆիլի պյուրեյով և ստանում ահա այսպիսի տեսք: Այսքանի հետո մնացած պյուրեով պատրաստում ենք խոզուկի ականջները, ոտիկները, քիթիկը, աչքերի տեղը տեղադրում ենք սև հատիկ պղպեղ: Խոզուկը ջեռոցում թողնում ենք 180 աստիճան տաքության և եփվում 30-40 րոպե, երբ տեսնենք, որ արդեն վարդագույն տեսք է ստացել ուրեմն այն պատրաստ է:







ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՜ https://hayinfo.info/%

 

 

Դիտվել է 747 անգամ

online-tv.am