loading...

Ամանորյա սեղանի իսկական զարդը․ Գեղեցիկ և համեղ Ձմեռ Պապ

15:17 26.12.2017

Բաղադրիչներ՝
ալյուր— 4 բաժակ,
շաքար— կես բաժակ,
չոր խմորիչ — 2 փաթեթ,
աղ— 1 թեյի գդալ,
կաթ— կես բաժակ,
ջուր— 1\4 բաժակ,
կարագ— 100 գրամ,
2 ձու,
2 չամիչ,
2 ձվի դեղնուց,
կարմիր սննդի ներկ— 2 կաթիլ:

Պատրաստումը՝

1. Խառնեք 2 բաժակ ալյուր, շաքար, աղ և խմորիչ։ Կաթսայի մեջ տաքացրեք կաթը, ավելացրեք կարագ և ջուր, պահեք մինչև կարագը հալվի։

2. Ավելացրեք ստացված զանգվածին ալյուր և լավ խառնեք։

3. Հարեք ձուն և ավելացրեք խմորին մնացած 2 բաժակ ալյուրը։

4. Լավ հունցեք խմորը, ծածկեք կափարիչով և թողեք մեկ ժամ։

5. Երբ խմորը պատրաստ կլինի, բաժանում ենք այն 2 մասի, մեծ մասը գրտնակում ենք կիսաօվալանման եռանկյունու գլխի համար։

6. 2-րդ մասը բաժանում ենք 2 մասի։ Առաջինը գրտնակում ենք ձեռքերով օվալի, ձևավորում ենք մորուքը և սուր դանակով կամ մկրատով կտրատում ենք մորուքի համար շերտերի՝ 1 սմ։

7. Մնացած խմորից բեղեր ենք պատրաստում, գլխարկ, քիթ և պոմպոն։

8. Միացրեք խմորի բոլոր մասերը այնպես, որ ստացվի Ձմեռ Պապ և չամիչով արեք նրա աչքերը։

9. Առանձին հարեք դեղնուցները (տարբեր ամաններում)։ Մեկ ամանի մեջ ավելացրեք սննդի ներկ, խառնեք և քսեք այն քթին, գլխարկին և Ձմեռ Պապի այտերին։ Երկրորդ զանգվածը քսեք մնացած խմորին։

10. Դրեք այն տաքացրած ջեռոցի մեջ (180 աստիճան) փակելով Ձմեռ Պապին փայլաթիթեղով և թխեք 15 րոպե։

11. Հանեք փայլաթիթեղը և թխեք ևս 10 րոպե։
Նյութի աղբյուր՝ https://goodtimearm.ru/2

Դիտվել է 732 անգամ

online-tv.am