loading...

Ամանորյա շատ համեղ նրբաբլիթներ ջրով. բաղադրատոմս հայտնի խոհարարներից

18:52 20.12.2017

.Եթե ձեր ձեռքի տակ չկա ոչ կաթ, ոչ էլ կեֆիր կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Նրբաբլիթների ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում են բարակ և նուրբ նրբաբլիթներ:

Բաղադրիչներ

Ալյուր — 1 բաժակ

Սերուցքային կարագ — 3 ճ/գ

Ջուր — 2,5 բաժակ

Շաքարավազ— 2 ճ/գ

Հավկիթ — 2 հատ

Աղ —մի պտղունց

Բուսական — 50 մլ

Ինչպես պատրաստել

Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում: Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:

Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով: Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան: Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում: Վերջ ձեր նրբաբլիթի խմորը  պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես  մի փոքր բուսական յուղ ավելացնելով:
Նյութի աղբյուր՝ https://lavinfo.com/%

Դիտվել է 2799 անգամ

online-tv.am