loading...

Անհավանական համեղ շոկոլադե տորթ՝ առանց ձվի

18:38 05.07.2017

Բաղադրությունը

1,5 բաժակ այլուր
3 ճաշի գդալ կակաո
1 թեյի գդալ սոդա
Մի պտղ. աղ 
1 բաժակ շաքարավազ 
1/4 բաժակ կարագ
1 բաժակ ջուր 
1/2 ճաշի գդալ վանիլինի էքստրակտ
1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ կամ կիտրոնի հյութ 
1/4-1/2 թեյի գդալ լուծվող սուրճ

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով: Տապակի վրա գցել թուղթ թխելու համար, վրան քսել կարագ կամ բուսական յուղ և շաղ տալ այլուր:
Այլուրը, կակաոն, սոդան և աղը խառնել իրար: Առանձին ամանի մեջ խառնել շաքարավազը, կարագը, ջուրը, քացախը և սուրճը: Հարել այնքան, մինչև շաքարավազը հալվի:
Իրար խառնել երկու խառնուրդները, մինչև միատարր զանգված դառնա:
Ստացված խմորը լցնել նախապես պատրաստած տապակի մեջ և թխել 35-40 րոպե: Թողնել՝ ամբողջովին սառչի և կտրել: Վրան կարող եք լցնել սովորական շոկոլադե կրեմ կամ քերած շոկոլադ: 

Բարի ախորժակ 
Նյութի աղբյուր՝ http://blognews.am

Դիտվել է 2224 անգամ

online-tv.am