loading...

Գունեղ, տարբերվող և շատ համեղ ՙՙՍուրբ Ծննդյան մոմերՙՙ աղցանը ձեր սեղանին կտա տոնական տեսք

19:02 22.12.2018

Ամանորի տոներն առանձնանում են նրանով, որ միշտ փորձում ենք պատրաստել այնպիսի յուրօրինակ ուտեստներ կամ աղցաններ, որոնք կզարդարեն մեր Ամանորի սեղանը ոչ միայն ապշեցուցիչ տեսքով,այլ նաև անմահական համով: Այս անգամ առաջարկում ենք պատրաստել Սուրբ ծննդան մոմեր աղցանը ձկնային պահածոներով և կարելի է մոմերին փոխարինել տոստ պանիրներով, այս աղցանը ձեր սեղանին կտա տոնական տեսք… Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են3 խաշած կարտոֆիլ; 3 խաշած ձու; 1 սոխ; 1 կարմիր պղպեղ; 2 թարմ լոլիկ; 1 բանկա սարդինա (ձկան պահածո) Աղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի 3 թիթեղյակհալած պանիր 1 փունջ սամիթ զարդարելու համար Նռան հատիկներ, ևս զարդարելու համար Պատրաստման եղանակը Միջին քերիչով անցկացնում ենք աշած ձուն և արտոֆիլը: Օվալաձև ափսեի մեջ առաջին շերտը լցնում ենք կարտոֆիլը՝ ծածկում մայոնեզով: Պահածոյացված ձուկը առանաձնացնում են ձիտայուղից և մանրացնում լցնում ենք կարտոֆիլի վրա, որից հետո լուսնաձև կտրտված սոխը մարինացնում ենք ուկսուսով և լցնում սառը ջրի մեջ: Իսկ հետո հանում և լցնում ձկան վրա, կրկին մի փոքր մայոնեզեվ ծածկում վրան: Այս ամենից հետո բուլղարական կարմիր  պղպեղը ևլոլիկը կտրատում ենք փոքր քառակուսիներով և ծածկում աղցանի վրա հերթականությամբ աղ անում և վերջում իհարկե մայոնեզ ավելացնում: Այս բարակ շետային պանրի վրա քսում ենք մայոնեզ և վրան լցնում քերիչով անցկացրած ձվի մի մասը և փաթաթում, սրանք լինելու են մոմերը: Աղցանը ծածկում են քերիչով անցկացրած ձվի մի մասով, տեղադրում ենք պատրաստված մոմերը վրան ավելացնելով բուլղարական պղպեղից պատրաստված կրակը: Աղցանը ծածկում ենք սամիթով և վրան ավելացնում նռան հատիկները: Գունեղ, համեղ Սուրբ ծննդյան մոմեր աղցանն արդեն պատրաստ է, կարող եք մատուցել :   Բարի ախրոժակ  
Նյութի  աղբյուր՝ https://hayinfo.info/
 

 

Դիտվել է 705 անգամ

online-tv.am