loading...

Ինչպես առանց եփելու պատրաստել ելակի մուրաբա

13:45 30.05.2017

/pressmedia.am/-ը գրում է  Ելակի մուրաբան առանց հատապտուղը եփելու ստացվում է բավականին բուրումնավետ:
Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը թույլ կտա առանց եփելու պատրաստել ելակի մուրաբա: Վստահ ենք որ այն ձեզ շատ դուր կգա:
 
Պատրաստման համար հարկավոր է՝
 
1. Ելակ — 2 կգ
2.Շաքարավազ — 1 կգ
3. Ջուր — 0,5 բաժակ
1. Պատրաստման համար ընտրեք միջին չափի  հասած ելակ:

2. Մաքրեք կանաչ ցողուններն ու այն լվացեք հոսող ջրով, որից հետո քամեք մաղով:

3. Ելակը լցրեք համապատասխան տարայի մեջ:

4. Վերցրեք ևս մեկ տարա և նրա մեջ եփեք օշարակը: 1 կգ շաքարավազի մեջ ավելացրեք 0.5 բաժակ ջուր և այն դրեք ոչ շատ ուժեղ կրակի վրա:

5. Եփեք օշարակը 5-7 րոպե, որպեսզի այն դառնա խիտ, սակայն ոչ սպիտակ:

6. Ստուգելու համար օշարակը պատրաստ է թե ոչ, կարող եք գդալով վերցնել մի փոքր օշարակ, մի փոքր փչել նրա վրա և եթե այդ դեպքում օշարակը դառնա մածուծիկ ու քարանա, ապա այն պատրաստ է:

7. Տաք օշարակը լցրեք ելակի վրա, կափարիչով փակեք այն և թողեք սառչի:

8. Այդ ընթացքում  հատապտղից որոշ չափով հյութ է առանձնանում և օշարակը դառնում է ավելի թույլ:

9.  Երբ ելակը սառչի, այն քամեք, իսկ քամած հյութը եռացրեք 5- 7 րոպե:

10. Ելակը նորից լցրեք տարայի մեջ ու վրան ավելացրեք եռացրած տաք օշարակը:

11. Թողեք այն նորից լիովին սառչի և նորից կրկնեք այդ պրոցեդուրան:

12. Եթե ցանկանում եք, որպեսզի օշարակն ավելի խիտ լինի, այդ դեպքում ավելացրեք ավելի շատ շաքարավազ ու լավ եռացրեք այն:

13. 3  նմանատիպ պրոցեդուրայից հետո, ելակի հատիկները լցրեք ստերելիզացված բանկայի մեջ ու վրան ավելացրեք եռացրած օշարակը, փակեք այն կափարիչով ու դրեք  ծածկոցի տակ:

14. Իմաստը կայանում է նրանում, որ հատապտուղներն այս դեպքում առհասարկ չեն եփվում,  3 կամ 4 անգամ եռացվում է միայն օշարակը:

Նման կերպ պատրաստված ելակի մուրաբան  ունենում է  հարուստ հագեցած գույն ու շատ բուրումնավետ բույր:
Նյութի աղբյուր՝ http://pressmedia.am/?p=48892&l=am
 

Դիտվել է 2779 անգամ

online-tv.am