loading...

Խմորիչով շերտավոր խմոր՝ կրուասանի համար

19:05 08.10.2017

/168.am_ը  գրում  է  
Բաղադրիչներ

1. Ալյուր – 500 գ
2. Չոր խմորիչ – 15 գ
3. Շաքարավազ – 60 գ
4. Աղ – 1/3 թ/գ
5. Կաթ – 300 մլ
6. Կարագ՝ խմորի համար – 60 գ
7. Կարագ՝ շերտի մեջ գրտնակելու համար – 300 գ

Պատրաստման եղանակը

1. 500 գ ալյուրին ավելացնել 1/3 թ/գ աղ և աղի հետ մաղել և լցնել հարիչի թասի մեջ, ավելացնել մնացած չոր բաղադրիչները՝ 60 գ շաքարավազը, 9 գ չոր խմորիչը, մի թեթև խառնել:

2. Աստիճանաբար լցնել 300 մլ կաթը՝ հարիչի դանդաղ պտույտներով հարելով խմորը: Հունցելու ժամանակ խմորի մեջ ավելացնել 60 գ փափուկ կարագը: Խմորը հունցել 10-15 րոպե:

3. Խմորը դնել սեղանի վրա և ձեռքերով լավ հունցել:

4. Խմորը դնել թասի մեջ, ծածկել թաղանթով և մոտ 1.5-2 ժամ թողնել տաք տեղում՝ բարձրանալու համար:

5. Երբ խմորը բարձրանա մոտ 2 անգամ, դնել այն ալյուր շաղ տված սեղանի վրա և գրտնակել (1-1.5 սմ հաստության):

6. Հիմա պետք է պատրաստել կարագը. 300 գ կարագը դնել թաղանթի մեջ և գրտնակել՝ տալով ուղղանկյուն տեսք՝ չափերով ավելի փոքր, քան գրտնակած խմորը:

7. Գրտնակված կարագը դնել խմորի մի կեսի վրա, ծածկել խմորի մյուս կեսով և անընդհատ ալյուր շաղ տալով՝ գրտնակել:

8. Գրտնակելիս ծրարի տեսք տալ, 4 անգամ ծալել, փաթաթել փայլաթիթեղի մեջ և մոտ 30 րոպե դնել սառնարանը:

9. Կես ժամ անց հանել սառնարանից, դնել սեղանին այնպես, ինչպես դրված էր մինչև սառնարան դնելը, պտտել 90 աստիճան և գրտնակել 1 սմ հաստության շերտի:

10. Նորից ծալել 3 կամ 4 անգամ: Փաթաթել փայլաթիթեղի մեջ, նորից դնել սառնարանը:

11. Կես ժամ հետո նորից հանել և կրկնել: Դնել սառնարանն ամբողջ գիշեր:

12. Այս խմորով կարելի է պատրաստել կրուասան՝ առանց միջուկի, ինչպես նաև՝ քաղցր և աղի միջուկներով:
Նյութի աղբյուր՝ https://168.am

Դիտվել է 641 անգամ

online-tv.am