loading...

Մանդարինը պահածոյացնելու և ամբողջ տարի այն վայելելու հրաշալի միջոց

20:48 20.10.2017

Տարվա այս եղանակին մենք կարողանում ենք վայելել անուշահամ մանդարինները: Գուցե անհավատալի թվա, բայց կարող ենք ասել, որ Դուք ստիպված չեք սպասել մինչև հաջորդ սեզոն և կարող եք համտեսել դրանք, երբ ցանկանաք։ Դրա համար անհրաժեշտ է հետևել այս քայլերին.

Ինչպես պահածոյացնել մանդարինները.

♦ Մաքուր լվացեք ու չորացրեք բանկաներն ու կափարիչները։

♦ Կեղևահանեք մանդարինները։ Հնարավորինս լավ մաքրեք դրանք սպիտակ թելիկներից։

♦Ըստ ցանկության առաձնացրեք մանդարինի հատիկները կամ թողեք դրանք ամբողջական։ Ինչևէ, եթե պատրաստվում եք այն հիմնականում աղցանի համար օգտագործել, ապա ցանկալի է առանձնացնել դրանք։

♦ Մանդարինի հատիկները լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ՝ վերևի ½ հատվածը ազատ թողնելով։

♦Պատրաստեք օշարակի լուծույթը, դրա խտության աստիճանն՝ ըստ ճաշակի։ Շաքարը չի պահպանում մանդարինները. մանդարինները պահպանվում են պահածոյացման պրոցեսի և ջրային շոգու տեխնիկայի շնորհիվ։ Դուք կարող եք պարզապես տաք ջուր լցնել բանկաների մեջ, եթե չեք ցանկանում շաքարավազ օգտագործել։ Խորհուրդ է տրվում ջուրն ու շաքարավազն օգտագործել 2։1 հարաբերակցությամբ։ Անհրաժեշտ է ջրի և շաքարի խառնուրդը դնել միջին ջերմաստիճանի կրակի վրա այնքան, մինչև շաքարավազը հալվի, որից հետո այն հասցնել եռման աստիճանի և միանգամից լցնել մրգով լի բանկաների մեջ։

♦ Հերմետիկ փակեք բանկաները։

♦ Տեղադրեք դրանք եռացող ջրի մեջ ու թողեք 15 րոպե եռալ։

♦Պահածոները կարող եք պահել մութ զով վայրում մինչև 9 ամիս։

Նյութի աղբյուր՝ http://artaroc.info/?p=5064

Դիտվել է 2015 անգամ

online-tv.am