loading...

Մսային ռուլետ՝ Ձեր ամանորյա սեղանին. բուրավետ միսը և պիկանտ միջուկը ոչ մեկին անտարբեր չեն թողնի

19:46 20.12.2017

«Բանկետային» մսով ռուլետ՝ իտալական բաղադրատոմսով
Բաղադրիչներ

1. Տավարի փափկամիս – 1 կգ
2. Սոխ – 1 հատ
3. Չոր սպիտակ գինի – 100 մլ
4. Տոմատի հյութ – 400 մլ
5. Սխտոր – 2 ատամիկ
6. Ձու – 2 հատ
7. Պինդ պանիր – 200 գ
8. Պաքսիմատ – 3 ճ/գ
9. Չոր խնկածաղիկ – 1/2 թ/գ
10. Չոր ռեհան – 1/2 թ/գ
11. Չոր մաղադանոս – 1/2 թ/գ
12. Աղացած պղպեղ – 1/2 թ/գ
13. Աղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Սոխը շերտատել կիսաօղակների, իսկ սխտորը քերել մանր քերիչով:

2. Թասի մեջ խառնել սխտորը, պաքսիմատը, ռեհանը, խնկածաղիկը, մաղադանոսը և աղը: Ավելացնել հում ձուն, քերած պանիրը և նորից լավ խառնել:

3. Միսը դնել լայն տախտակի վրա, սուր դանակով կտրվածք անել և բացել՝ դարձնելով 1 սմ հաստության շերտ: Միսը աղ և պղպեղ անել:

4. Մսի ամբողջ մակերեսով հավասարաչափ տեղաբաշխել միջուկը: Մի եզրը մոտ 2 սմ ազատ թողնել:

5. Զգուշությամբ միսը փաթաթել ռուլետի տեսքով՝ աշխատելով, որ միջուկը մնա ներսում:

6. Ռուլետը լավ պինդ կապկպել խոհարարական թելով:

7. Տապակի մեջ տեղավորել սոխը և վրան դնել ռուլետը: Վրան լցնել տոմատի հյութ և գինի: Տապակել փաթաթել փայլաթիթեղով և դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփել այն մոտ 2 ժամ:

8. Որպեսզի ռուլետի կեղևը լավ գույն ստանա, պատրաստման վերջում հանել փայլաթիթեղը և եփել ևս 20 րոպե:
Նյութի աղբյուր՝ https://lavinfo.com/%

Դիտվել է 1397 անգամ

online-tv.am