loading...

Փախլավա ընկույզով և չրերով

17:19 01.12.2018

Բաղադրիչներ

    Խմորի համար`
    կաթ - 300 մլ
    ձու - 2 հատ
    կարագ - 250 գր
    թթվասեր - 3 ճ/գդ
    խմորիչ - 1 ճ/գդ
    շաքարավազ - 3 ճ/գդ
    հիլ(кардамон) - 5 հատ (աղացած)
    ալյուր - 950 գր
    Միջուկի համար`
    ընկույզ - 500 գր
    պնդուկ - 500 գր
    նուշ - 500 գր
    չիր - 500 գր
    շաքարավազ մանր - 1 կգ
    հիլ(кардамон) - 5 հատ (աղացած)
    Ինչպես նաև`
    կարագ - 500 գր
    մեղր - 400 գր
    ջուր - 2 ճ/գդ

Պատրաստման եղանակ
Հալեցրած կարագին ավելացնում ենք ձվերն ու տաք կաթը, այնուհետև լցնում խմորիչը, շաքարավազը, հիլը և թթվասերը:

Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուը և խառնում 15 րոպե: Փափուկ խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղում:

Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 5 րոպե այդպես թողնում: Այնուհետև ջուրը թափում ենք, նուշը կեղևազրկում և 100 աստիճան տաքացրած ջեռոցում չորացնում: Պնդուկը չորացնում ենք և կեղևազրկում:

Ընկուզեղենը մանրացնում ենք և խառնում շաքարավազի և հիլի հետ:
Այնուհետև զանգվածին ավելացնում ենք չրերը:
Խմորը բաժանում ենք  2 մասի: Առաջին մասը 14 գնդերի ենք բաժանում, երկրորդը` երկու մեծ:

Ձևամանը կարագապատում ենք, մեկ մեծ գունդը բացում ենք 0,3 սմ հաստությամբ և դնում ձևամանի մեջ (ծայրերը պետք է 9 սմ-անոց ձևամանից դուրս գան):
paxlava-enkuyzov-chrerov-9
Լցնում ենք միջուկը և վրան դնում 0,1 սմ լայնությամբ գրտնակած փոքր գունդը:
Այնուհետև նույնը կրկնում ենք մնացած բոլոր փոքր գնդերի հետ մինչև մնում է մեկ մեծ խմորը:
Ձևամանից դուրս մնացած խմորի ծայրերը վրա ենք բերում, կիպ դնում նախավերջին շերտի վրա և վրան խոհարարական փայտով հավասարեցնում:

Փայտը հանում ենք, վրան կրկին միջուկ լցնում և դնում գրտնակած մեծ գունդը (ինչպես ամենատակի խմորը, վերջինիս ծայրերը նույնպես պետք է ձևամանից դուրս մնան):
Ծայրերը զգուշորեն մտցնում ենք ամենատակի շերտի տակ:

Կտրատում ենք և յուրաքանչյուր կտորի վրա ընկույզեղեն դնում և ձվի դեղնուց քսում:

15 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Երբ դեղնուցը չորանում է, հանում ենք և կրկին դանակով կտրատածների վրայով անցնում: Ողջ մակերևույթին լցնում ենք 250 գր հալեցրած կարագ և 25-30 րոպեով կրկին տեղափոխում ջեռոց: Ոսկեգունելուց հետո հանում ենք, կրկին կարագապատում և թխում մինչ պատրաստ լինելը:
Ջուրն ու մեղրը եռացնում ենք, եթե փրփուր է գոյացել թողնում ենք մի քիչ հովանա և լցնում ենք փախլավայի վրա: Դանակով կրկին փախլավան կտրատում ենք:
Ահա և վերջ:
Փախլավա պատրաստելու ևս մեկ հետաքրքիր բաղադրատոմս. այս անգամ ընկույզով և չրերով
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am

Դիտվել է 580 անգամ

online-tv.am