loading...

Պատրաստում ենք շատ արագ պատրաստվող խմորեղեն նրանց համար, ովքեր դիետա են պահում

18:30 25.10.2017

Ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստվում և գոհացնում է անգամ ամենաքմահաճներին։
Բաղադրիչներ՝

Խմորեղենի շերտ

Փափուկ կաթնաշոռ — 200 գրամ
Բրնձի ալյուր — 2 ճաշի գդալ
1 ձու
Ըստ ճաշակի շաքարի փոխարինիչ
Կաթնաշոռային շերտ

Փափուկ կաթնաշոռ — 170 գրամ
Մեղր— 30 գրամ
Պատրաստումը՝
Խառնեք խմորեղենի շերտի բոլոր բաղադրիչները մինչև միատարր զանգված ստանալը։ Տապակեք շերտը տապակի մեջ՝ առանց կարագի։

Կաթնաշոռային շերտի համար խառնեք բոլոր բաղադրիչները, մինչև միատարր զանգված ստանալը։

Ստուգեք յուրաքանչյուր շերտի պատրաստ լինելը պատառաքաղով կամ ատամի փայտիկով։

Քսեք կրեմ խմորեղենի շերտին։ Զարդարեք այն վերևից կաթնաշոռային մնացորդներով։

Կարելի է ուտել միանգամից, սակայն ցանկալի է այն դնել սառնարանում, ներծծվելուց հետո նոր ուտեք։

Բարի ախորժակ։
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net/he

Դիտվել է 572 անգամ

online-tv.am