loading...

Շատ համեղ տորթ էկլեր առանց թխելու

14:25 18.07.2017

Կարող եք օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած խրթխրթան թխվածքաբլիթ: Բաղադրիչները՝ Բլիթներ - 450 գ Ձվի դեղնուց -1 հատ Կակաոյի փոշի -2 թ/գ Օսլա -2.5 ճ/գ Կաթ- 520 մլ Շաքար- 7ճ/գ Սերուցքային կարագ- 50 գր Վանիլային էքստրակտ-1 թ/գ 1. Կրեմի համար վերցրեք խանութներում վաճառվող վանիլային փոշի: Պատրաստման համար 500 մլ կաթը բաժանեք հավասար մասերի:Կաթի մի մասը մարմանդ կրակի վրա հասցրեք եռման ջերմաստիճանի: Մյուս մասի մեջ ավելացրեք 3 ճ/գ օսլա, վանիլային էքստրակտն ու դեղնուցը: Հարեք այդ զանգվածն ու այն լցրեք եռացող կաթի վրա:Խառնեք այնքան, մինչև որ այն թանձրանա: Թողեք պուդինգը սառչի: 2. Թխելու համար նախատեսված կաղապարը ներսից պատեկ նրբաթիթեղով կամ սննդային թաղանթով:Թխվածքաբլիթները ըստ ցանկության կարող եք բաժանել մասերի:Շերտերով դրեք թխվածքաբլիթն ու վրան ավելացրեք կրեմը, շարունակեք այնքան, մինչև որ այն տորթի ձև ստանա։ Վերջին շերտը պետք է թխվածքաբլիթից լինի: 3. Պատրաստեք գլազուր. Խառնեք 4ճ/գ շաքարավազ, կակաոյի փոշի, 1 ճ/գ կաթ ու խառնուրդը դրեք կրակի վրա: Երբ զանգվածը կսկսի եռալ, ավելացրեք կարագը:Մանրակրկիտ խառնեք, որպեսզի կարագն ամբողջությամբ հալվի: Վերցրեք այն կրակի վրայից ու լցրեք տորթի վրա, որից հետո այն դրեք սառնարանում, որպեսզի ներծծվի ու սառչի:

Դիտվել է 4454 անգամ

online-tv.am