loading...

Շոկոլադե լազանյա. իդեալական դեսերտ նրանց համար, ովքեր թխել չեն սիրում

19:31 04.10.2017

Սա իդեալական դեսերտ է նրանց համար, ովքեր թխել չեն սիրում:

Բաղադրիչները՝

Շոկոլադե թխվածք
 
500 մլ յուղոտ սերուցք
 
150 գ. շաքարավազ
 
450 գ. կաթնաշոռով պանիր
 
½ թ. գ. աղ
 
810 մլ կաթ
 
170 գ. պուդինգի փոշի (շոկոլադ)
 
2½ ճ. գ. կակաո
Պատրաստումը՝

Սերուցքը հարում ենք, ավելացնում 2 ճ. գ. շաքարավազ:
 
Խառնում ենք կաթնաշոռով պանիրը, աղը, 60 մլ կաթը, մնացած շաքարավազը: Ավելացնում ենք սերուցքը:
 
Մնացած կաթը խառնում ենք պուդինգի փոշուն:
 
Վերցնում ենք թխելու ուղղանկյուն ձևաման և հատակին դնում թխվածքը, վրան՝ սերուցքային կրեմի մեկ երրորդը և շոկոլադե պուդինգի կեսը: Հետո նորից կրեմ ենք քսում, վրան՝ պուդինգ: Վերևի շերտը պետք է սպիտակ լինի:
 
Դեսերտի վրա կակաոյի փոշի ենք ցանում, որոշ ժամանակով սառնարան ենք դնում:
Նյութի աղբյուր՝ 

Դիտվել է 738 անգամ

online-tv.am